Об авторе:
Писатель.
About the author:
Writer.
Отрывок из поэзии
1. Ժանյակավոր շորը հագիդ
Դու անցնում ես իմ կողքով։
Մեղմ ժպտում ես ու կարմրում՝
Սև աչքերդ փախցնելով։
Քո հասակը սլացիկ է,
Իսկ վարսերդ՝ գանգուրներ,
Քո նայվածքը գեղեցիկ է,
Իսկ շուրթերդ՝ վարդի թերթ։
Հրեշտակը հողածին չէ՝
Ամպերում է նա ճախրում,
Բայց, արի տես՝ որոշները
Մեր շարքերում են ապրում։
Տարբերվում ես դու նրանցից,
Որովհետև թև չունես,
Բայց բնույթդ ամբողջությամբ
Աստվածներին է վայել։
Երա՛զ աղջիկ,չեմ հասկանում
Դու երկնքում տե՞ղ չունես,
Թե վերևից անշուք երկրին
Հրաշք նվեր են արել։
Ես կարծում եմ,որ ինձ համար
Տունդ փոխել է Աստված,
Որ սև օրս լույսով ճեղքվի,
Այսօր,վաղը,հավիտյան…
2. Կապուտակ ծովում
Մի փոքրիկ մակույկ՝
Անտեր,միայնակ
Լողում է,լողում։
Նա մոռացվել է
Իր տիրոջ կողմից,
Հանձնվել ծովին
Ու չի որոնվում։
Ցերեկն արևն է
Նրան լո՛կ ընկեր,
Իսկ այ գիշերը`
Աստղերը հրե։
Նա իր մենության
Ցավն է արտասվում
Ու լուռ սպասում,
Որ ալիքը մեծ
Իրեն խորտակի,
Ծովի հատակը
Արագ ուղարկի։
Չէ որ պայքարը
Էլ իմաստ չունի՝
Հիշողներ չկան
Լքված մակույկին։
Գոնե հասկացա՞ր
Միտքը տողերիս,
Մակույկը ես եմ,
Անտարբե՛ր աղջիկ,
Որ քո դիվային
Խաղերից հետո
Պայքար մղելու
Ցանկություն չունի….»
3. Իմ սերը ես ծրարում եմ
Ու քամուն եմ պահ տալիս,
Որ նա հասցնի այն սիրունին,
Ում ծարավ է սիրտը իմ։
Փոստատարս արագավազ,
Իսկ ծրարս՝ հուսալի,
Պատասխանիս ես այս անգամ
Հաստատ երկար չեմ սպասի։
Երբ նա առնի իր ափերին
Իմ նամակը սիրով լի,
Իր շատ բարակ,նուրբ մատներով
Անմիջապես կբացի։
Այդ ժամ քամին մեղմ սուրալով՝
Վարսերի մեջ կմտնի,
Ու կխառնի,կխճճի
Մինչև խաղն իր ավարտի։
Մենք երեքով գաղտնի թելով
Արդեն կապված ենք հավետ,
Ես սիրում եմ,հայուհիս էլ,
Իսկ քամին մեր միջնորդն է։
Հուսամ մի օր Էլ նամակներ չեմ գրի,
Ինքս կասեմ,կփոխանցեմ
Բոլոր բառերը սրտիս.…
4. Արծաթով է ճամփադ օծված,
Երբ ինձ այցի ես գալիս,
Որովհետև հայտնվում ես,
Երբ աստղերն են լույս տալիս։
Դու գալիս ես մութ գիշերով,
Որ քեզ տեսնող չլինի,
Որովհետև դու գաղտնիքն ես,
Իմ վիրավոր,մեղկ սրտի։
Դու գրկում ես պարանոցս
Ու շշնջում ականջիս.
-Ուշացե՞լ եմ,հարազատս,
Երկար սպասել տվեցի։
Քո մեղմ ձայնով դու խախտում ես
Լռությունը սենյակիս,
Ու մենք նստում մինչ կեսգիշեր
Բռնվում ենք զրույցի։
Ամեն բառդ համեմում ես
Քո զրնգուն ծիծաղով,
Որ իմ սիրտը նոր ուժ առնի
Գալիք օրը հուսալով։
Ես պաշտում եմ սև գիշերը,
Ուր մեզ ոչ-ոք չի փնտրում։
Այնտեղ ես եմ տերը կյանքիս,
Իսկ դու հյուրս պատվավոր.…
5. Սեր եմ ուզում ես աշխարհից,
Բոլոր-բոլոր այն մարդկանցից,
Ովքեր ապրում,արարում են՝
Չունենալով իմաստ կյանքի։
Սեր եմ ուզում այն տկարից,
Ով դժգոհ է ծնված օրից,
Ե՛վ աշխարհից,և՛ բարքերից,
Անգամ իրեն ծնունդ տված սուրբ ծնողից։
Սեր եմ ուզում նաև քեզնից,
Որ կարդում ես ահա հիմա
Իմ տողերը նվիրագին,
Ու գաղտնիքով անսահման լի։
Սեր եմ ուզում և քեզանից՝
Իմ գանգրահեր գեղեցկուհի։
Թող,որ արբեմ ես քեզանով,դու էլ՝ ինձնից,
Թող խենթանամ ես քո սիրուց,դու էլ՝ իմից։
Սեր եմ ուզում,ա՜խ տեր Աստված,
Ես այս անսեր աշխարհի մեջ,
Թե չէ ապրել չարիքի հետ
Անիմաստ է արդեն դարձել….